«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է արել Լեհաստանում հրթիռի ընկնելու կապակցությամբ։ Նա հայտարարեց, որ 100 տոկոսով վստահ չէ, որ Լեհաստանում ընկած հրթիռը ռուսական է։ Այս մասին նա ասել է Bloomberg գործակալության տնտեսական ֆորումում։
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք», - նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաեւ հայտարարել է, որ քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, հնարավոր չէ ասել, թե դա ինչ տեսակի հրթիռ է։
Հիշեցնենք` ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան կապ չունի Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ինձ թվում է, որ ԱՄՆ-ն նույն անկողնում է Ադրբեջանի հետ». Մենենդեսի խիստ քննադատությունը` Պետդեպարտամենտին
ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խստորեն քննադատել է Պետդեպարտամենտին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային...