Վրաստանում տուգանքները չվճարած օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի
Արտասահմանյան համարանիշներով մեքենաների սեփականատերերը, որոնք չեն վճարի տուգանքը, հաջորդ անգամ չեն կարողանա մուտք գործել Վրաստան, գրում է Sputnik Գրուզիան:
Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքների վերաբերյալ փոփոխությունները:
Փոփոխությունների համաձայն՝ ՆԳՆ կայքում խախտման մասին հրապարակումից 30 օր անց կհամարվի, որ խախտողը տեղեկացվել է։ 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքին տույժ կգումարվի։
«Այս օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների վարորդներից գանձել տեսախցիկների արձանագրած խախտումների համար սահմանված տուգանքը»,– նշել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:
Բացի այդ, արտասահմանյան համարանիշներով մեքենաների սեփականատերերը, որոնք չեն վճարի տուգանքը, հաջորդ անգամ չեն կարողանա մուտք գործել Վրաստան։ Նշվում է, որ «խելացի» տեսախցիկները վեց ամսում 1 441 576 խախտում են արձանագրել, որոնց ընդհանուր գումարը 66,2 մլն լարի է կազմում։
Նմանատիպ հոդվածներ
Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լո...
Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հան...
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Ուկրաինայի դեսպանատունը` Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք մատակարարելու մասին
Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրա...