Ուկրաինայի դեսպանատունը` Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք մատակարարելու մասին
Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին։ Նման հայտարարություն է հայտնվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կայքում:
Դեսպանատունը հղում է արել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու` 2020 թվականին արած գրառմանը, որում երկրի առաջնորդը նշում է, որ «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել»:
«Ռուսական հերթական ֆեյքը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Սա Ռուսաստանի մոտեցումն է, որը 2014թ.-ին չհրահրված ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, որն այս տարվա փետրվարի 24-ին վերածվեց հանցավոր լայնամասշտաբ պատերազմի ուկրաինական պետության դեմ»,- հայտնում է դեսպանությունը, - «Այնուամենայնիվ, Ուկրաինան բաց էր և շարունակում է բաց մնալ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ:
Ադրբեջանական զինուժի կողմից այդ արգելված զինամթերքի օգտագործման վերաբերյալ հանձնաժողովում լսումների ժամանակ նա նշել է, որ դրանք մատակարարվել են Ուկրաինայի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հան...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լո...
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...