Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա ուսադիրները: Այս մասին գրում է Hraparak. am-ը:
«Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու փոխմարզպետի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ իր տպավորությամբ փոխմարզպետին տարել են ոստիկանության բաժին:
Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Քիչ առաջ տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել»,- գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ՌԴ ՊՆ-ն` Խրամորթի դեպքերի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը...
Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հան...
Կրակոցներ` հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն` սահմանային իրավիճակի մասին
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակնե...