Կանխամտածված սադրանք. ՌԴ ՊՆ-ն` Լեհաստանի սահմանին ընկած հրթիռների մասին
Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք է՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել: Նման հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ երկու հրթիռ ընկել են արևելյան Լեհաստանի գյուղերից մեկի հացահատիկի չորանոցներ, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին: Այսպիսի հայտարարություն է արել երեքշաբթի լեհական ZET ռադիոն՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները:
Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը հայտնել է, որ վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին արտակարգ նիստ է հրավիրել կառավարության անվտանգության և պաշտպանության կոմիտեին։ ZET ռադիոկայանի փոխանցմամբ՝ խոսքը Լեհաստանի արեւելքում Ուկրաինայի սահմանի մոտ երկու հրթիռի ընկնելու մասին է, որոնց պատկանելությունը չի նշվում։
Նմանատիպ հոդվածներ
Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լո...
Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հան...
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ՌԴ ՊՆ-ն` Խրամորթի դեպքերի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը...