ՌԴ ՊՆ-ն` Խրամորթի դեպքերի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Նոյեմբերի 12 – ին, ժամը 15.30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել Տեղի բնակչի ուղղությամբ, ով հողագործական աշխատանքներ է իրականացրել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Համաձայն հաղորդագրության` գնդակոծության արդյունքում տեղի բնակիչը թեթև վնասվածք է ստացել, տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է իրականացնում:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 12-ին գնդակոծել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչներին, միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լո...
Կրակոցներ` հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն` սահմանային իրավիճակի մասին
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակնե...
Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հան...