5-7 հոգի բռնություն են գործադրել «Մուրացան» ԲԿ-ի բժշկուհու և անվտանգության աշխատակցի նկատմամբ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։
Ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:Այս...
18 օրական երեխան խեղդվել է արհեստական կաթից
Երեկ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում 18 օրական երեխայի մահն արհեստական կերից...
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան,...