ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը հաստատել է, որ Բաքուն մտադիր չէ հրաժարվել իրանական տարածքներից
«Սա մեր հաղթանակների միայն սկիզբն է»․ Ահա այս նախադասությամբ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը դիմել է Իրանում ապրող ադրբեջանցիներին, փոխանցում է Infoteka24-ը։
Իրանում թյուրքական անջատողականության ադրբեջանական քարոզչությունը դուրս է եկել հենց Ադրբեջանի սահմաններից։ Այսպես, 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին և Շուշիի օկուպացմանը նվիրված միջոցառմանը, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը դիմել է իրանցի ադրբեջանցիներին՝ ասելով.
«Մեր դրոշը, փառք Ալլահին, այսօր ծածանվում է Շուշայում (Շուշիում) և միշտ ծածանվելու է։ Հարավում ապրող մեր եղբայրներ, ասում ենք՝ մի անհանգստացեք, սա մեր հաղթանակների միայն սկիզբն է, մեր հաղթանակները նոր են սկսվում։ Թուրքերի ճանապարհը դժվար է, մահմեդականի ճանապարհը՝ դժվար: Ինչպես ասում են՝ ճամփորդը ճանապարհին է, իսկ ճանապարհի վերջը հաղթանակn է։ Թող Ալլահը հաղթանակ տա թուրքերին, միշտ, ամենուր»։
Այսպիսով, Ադրբեջանի դեսպանը հաստատել է, որ Բաքուն մտադիր չէ հրաժարվել իրանական տարածքների նկատմամբ իր հավակնություններից և այլևս չի թաքցնում իր հավակնությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար․ ի՞նչ է կատարվում Բաքվում
Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար։ «Ադրբեջանի հասարակական-քաղաքական ակտիվիստներին 2020 թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ սրճարաններից մեկում բռնկված հրդեհից զոհերի և վիրավորների թիվն ավելանում է
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Ռիա նո...
Հայաստանցի վարորդները պետք է զգույշ լինեն․ ինչ փոփոխություն կա Վրաստանում
Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերկ լուսանկարների դիմաց եռամսյա հավաքների մասնակիցը դիրքի մասին տեղեկություններ է փոխանցել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայք...