ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ սրճարաններից մեկում բռնկված հրդեհից զոհերի և վիրավորների թիվն ավելանում է
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Կոստրոմայի շրջանի դատախազության մամուլի ծառայությունանը։
«Յոթ զոհ, չորս վիրավոր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էր հինգ զոհի և չորս վիրավորի մասին։ Զրուցակցի խոսքով՝ սրճարանում փլուզում է տեղի ունեցել, ամբողջ տանիքը՝ 3,5 հազար քմ. փլուզվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարության Կոստրոմայի շրջանի գլխավոր վարչությունից հայտնել են, որ հրշեջները մարել են կրակը:
Արտակարգ դրության հետ կապված դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Դեպքի վայր է մեկնել նաև մարզի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը՝ վերահսկելու աշխատանքների ընթացքը: Նա լսել է օպերատիվ ծառայությունների հաշվետվությունները, հանձնարարականներ տվել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտնում է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նիկիտսկի փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի մասին լուրը ստացվել է նոյեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 02:37-ին, հրդեհի տարածքը կազմել է 3,5 հազար քմ: Հրդեհի մարմանը ներգրավվել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Այրվող սրճարանի հարեւանությամբ գտնվող տնից տարհանվել է 15 բնակիչ։ Ցրտից պաշտպանելու համար մարդկանց տեղավորել են մարդատար ավտոբուսներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շփոթվել, էն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ընթերցեց այն համայնքների փողոցների ցանկը, որտեղ իրականացվել են ասֆալտապատման, վե...
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայի հրապարակում ընթանում է միասնության հանրահավաքը
Ֆրանսիայի հրապարակում ընթանում է միասնության հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի: Հանրահավաքին մասնակցում են նաեւ ՀՀ երկրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է ծառատունկի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ մասնակցել է համաքաղաքային ծառատունկի։ Ծառատունկին ներկա է եղել նաև Երևանի փո...