Ի՞նչ է հայտնի Պեմզաշենում դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածների մասին. մանրամասներ
Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է « տիխի» մականունով։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները: Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը հաստատել է 2-րդ անձի ձերբակալման լուրը` նշելով, որ նա 42 տարեկան է:
«2 ձերբակալվածները միմյանց ազգական են, նրանք մեր գյուղից են, երկուսն էլ ամուսնացած են, մեկն ունի 1 երեխա, մյուսը` 3: Նրանց հետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ քրեական անցյալ չեն ունեցել»,- ասաց նա:
Ըստ որոշ լուրերի, ձերբակալվել է թվով 3 անձ:
«Հրապարակ»-ը հայտնում է, որ այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում ձերբակալված Բարսեղյանների տան մոտ, ինչպես նաև նրանց հարազատների բնակարանների մոտ` փորձելով կանխել հաշվեհարդարը։ Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել էինք, սպանված կնոջ և երեխաների հարազատները Պեմզաշենում փորձել են հաշվեհարդար տեսնել Բարսեղյանների ընտանիքի անդամների հետ:
Լրատվականը նշում է, որ ըստ իր տեղեկությունների Վրույր Բարսեղյանը ձերբակալվել է թաղման ավարտից հետո: Նա մոտեցել էր Զարինե Մելիքսեթյանի ամուսնուն՝ Սևակ Մելիքսեթյանին, ցավակցելու։
Լրատվականն ավելի վաղ հայտնել էր, որ Վրույր Բարսեղյանը բնակվել է Պեմզաշեն բժշկական կենտրոնի հարևանությամբ: Նա համակրել է սպանված Զարինեին։ Ըստ Պեմզաշենի բնակիչների, հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ գնացել է սեր խոստովանելու նրան։ Հավանաբար մերժում ստանալով, դանակահարել է ընտանիքի անդամներին։Դանակը, որով կատարվել է սպանությունը, չի հայտնաբերվել, սակայն ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Վրույրը ասել է, թե որտեղ է գցել դանակը։ Նրա նշած վայրում չի հայտնաբերվել դանակը։
«Հրապարակ» գրում է, որ Վրույր Բարսեղյանը ծանոթ է եղել այս ընտանիքի նիստուկացին, տեղյակ է եղել, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։ Նա մի քանի անգամ շփվել է այս ընտանիքի անդամների հետ, երբեմն նրանց շանը կերակրել է, ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ շունը չի հաչել նրա՝ այդ տուն ներս խուժելու ժամանակ։ Ըստ որոշ տեղեկությունների, 32 ամյա Վրույր Բարսեղյանն ունի հոգեկան որոշ խնդիրներ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈւՍԱՆԿԱՐ. Եվս մեկ անձ է որոնվում. նոր մանրամասներ՝ Պեմզաշենի դաժան սպանության գործով
Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում սպանություններ կատարած անձին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկ...
Պեմզաշենում մոր ու երեխաների սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջ...
Հրապարակվել է սեպտեմբերյան մարտերում զոհված ևս 51 զոհված զինվորի անուն
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հար...
Pegasus-ով ՀՀ իշխանությունների դեմ լայնածավալ հարձակումը, ըստ ամենայնի, իրականացվում է Ադրբեջանից. Մարտիրոսյան
Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամ...