ԼՈւՍԱՆԿԱՐ. Եվս մեկ անձ է որոնվում. նոր մանրամասներ՝ Պեմզաշենի դաժան սպանության գործով
Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում սպանություններ կատարած անձին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Այս մասին գրում է Ոստիկանությունը։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19։10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Դեպքի մանրամասները՝ առաջիկայում:
[ba72266a330593748f34ccb479fcc2d1.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Պեմզաշենում մոր ու երեխաների սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջ...
Pegasus-ով ՀՀ իշխանությունների դեմ լայնածավալ հարձակումը, ըստ ամենայնի, իրականացվում է Ադրբեջանից. Մարտիրոսյան
Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամ...
Հրապարակվել է սեպտեմբերյան մարտերում զոհված ևս 51 զոհված զինվորի անուն
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հար...
«Ազգականի հետ մտել ու մորթել է մի ընտանիք». Զոհրաբյանն առաջարկում է մահապատժի ենթարկել Պեմզաշենում դաժան սպանություն գործածներին
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոյեմբերի 9-ին Պեմզաշենում մոր ո...