Պեմզաշենում հուղարկավորեցին սպանված ընտանիքի անդամներին
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը եւ իր 12-ամյա դուստրը եւ 8-ամյա որդին հուղարկավորվեցին։ Այս մասին News.am-ին հայտնեց նրանց համագյուղացին։
Հիշեցնենք, որ Պեմզաշենի իրենց տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր։ Նրանք եղել են կապկված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով(սպանություն) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) կետով։ Սպանությունից չորս օր անց գործով չկա կասկածյալ եւ պաշտոնական վարկած։ Ոստիկանությունը դիմել է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։ Սպանության մասին տեղեկություն հայտնողը կստանա դրամական պարգեւ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանցի վարորդները պետք է զգույշ լինեն․ ինչ փոփոխություն կա Վրաստանում
Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի...
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...
Մոր, 8 և 12-ամյա երեխաների դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր․ մանրամասներ
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափա...