Որ դեպքում ՌԴ խաղաղապահները դուրս կգան Լեռնային Ղարաբաղից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ է պատրաստ ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգման մասին թուղթը:
Հանրայինի եթերում վարչապետը նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ընդունած որոշման և մանդատի հիման վրա:
«Նշվում է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար: Տեսականորեն, եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա, կամ որոշի, դուրս բերել իր ուժերն այդտեղից, նա պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի»,-ասել է Փաշինյանը` հավելելով, որ նույնիսկ այդ պարագայում այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև փորձարկվեն:
«ՌԴ այդ ցանկությունը չի կարող լինել ոչ լեգիտիմ: Եթե այդ սպառնալիքը, որի համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, Ռուսաստանի հրաժարվելու դեպքում միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն` սահմանային իրավիճակի մասին
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակնե...
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Դուրս բերել զորքերը Խերսոնից. Շոյգուի հրամանը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Դնեպր գետով։ Այս մասին գրում է ТАСС-ը։&nb...
Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լո...