«Պատրաստ ենք միասին վառել վառարանը, խորոված պատրաստել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրոպային վառելափայտով օգնել ջեռուցման համար, որպեսզի հարեւան երկրները իմանան՝ բելառուսները խաղաղ մարդիկ են եւ պատերազմ չեն ուզում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ժամանակները բարդ են։ Պետք է օգնել մեր ժողովրդին մեր երկրից դուրս։ Այնտեղ նույնիսկ մարդիկ չեն կարող վառելափայտ գնել, իսկ մենք այստեղ զվարճանում ենք, կատակով կտրում ենք այդ վառելափայտը։ Մենք կարող ենք այդ վառելափայտը հասցնել սահման», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուսը Telegram-ի իր ալիքում։
Բելառուսի նախագահը նաև նշել է.
«Թող լիտվացիները, լատվիացիները եւ լեհերը, ուկրաինացիները իմանան, որ մենք խաղաղ մարդիկ ենք, մենք ոչ մի պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք միասին վառել վառարանը, խորոված պատրաստել»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
Իրանի դամբարանի ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացի
Շիրազ քաղաքի Շահ-Չերախի դամբարանում ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացին։ Այս մասին այսօր հայտարարել է Իս...