Իրանի դամբարանի ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացի
Շիրազ քաղաքի Շահ-Չերախի դամբարանում ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացին։ Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկրում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը և համակարգողը Ադրբեջանի քաղաքացին էր, ով Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապ է հաստատել Աֆղանստանում ԻՊ խմբավորման ներկայացուցիչների հետ և տեղեկացրել նրանց, որ գտնվում է Իրանում։ Մզկիթի ահաբեկչությունը կազմակերպած խմբավորման մեջ եղել են նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,- նշված է հայտարարությունում։
Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակման կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 26 մարդ։ Նրանք բոլորը Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձ կրակ է բացել Շիրազում Շահ Չերախի դամբարանի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
«Պատրաստ ենք միասին վառել վառարանը, խորոված պատրաստել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրոպային վառելափայտով օգնել ջեռուցման համար, որպեսզի հարեւան երկրնե...