Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
[485379cd9eb4303c760d2b919f0fc4d0.jpg]
[70c0326e752cfabffe28e14b9e120d50.jpg]
[824be7262995c339517737f17effc5b0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
«Պուտինը զարմացել է, որ Բելառուսը կարող է նման բան արտադրել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ սև խավիար է հյուրասիրել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին եւ...
«Պատրաստ ենք միասին վառել վառարանը, խորոված պատրաստել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրոպային վառելափայտով օգնել ջեռուցման համար, որպեսզի հարեւան երկրնե...