Կիևին տրվող օգնությունը շարունակական կլինի. Սալիվան
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և հաստատել տնտեսական և հումանիտար օգնության շարունակությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
«Նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն այսօր Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, պաշտպանության նախարար Ռեզնիկովի և այլոց հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային և նրա ժողովրդին»,- նշվում է գրառման մեջ։
Սպիտակ տունը նշել է, որ Սալիվանը նաև «հաստատել է Ուկրաինային տնտեսական և հումանիտար օգնության շարունակական տրամադրումը»։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Սալիվանը այսօր չհայտարարված այց է կատարել Կիև։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են. ինչ է հայտնի
Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մ...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...