Քաղաքականություն Կարևոր

Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով

Gohar Vardanyan 1 րոպե 536 դիտում
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

 

Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է նստավայր՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններին:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի հարցով 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։
 

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր Սոչիում եռակողմ հանդիպում են ունենալու։ Պուտինն արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ 

 

Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ եռակողմ հանդիպման ավարտին կընդունվի փաստաթուղթ, որի հիմք կհանդիսանա խաղաղության պայմանագրի կնքման համար։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250