Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են. ինչ է հայտնի
Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։
Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի և Հ...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում ենք ա...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...