ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ. մարզպետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Այս պահին Սոթքում վերականգնում ենք վնասված տները։ Այն տները, որոնց վնասները գնահատվել են, արդեն իսկ վերականգնվել են։ Սակայն դեռ չեն սկսել վնասված տների վերականգնումը (ոսքն այն տների մասին է, որոնք ամբողջությամբ փլուզվել են), բայց լուծվել է այդ ընտանիքների վարձակալության խնդիրը»,–ասաց մարզպետը։
Մարզպետը հավելեց, որ մարզում 8 բնակարան է ամբողջովին վնասվել, և իրենց տները չվերադարձած բնակիչները վստահեցրել են` որոշ ժամանակ անց վերադառնալու են։
Նա նշեց նաև, որ վերջին օրերին մարզ էին այցելել նաև ԵԱՀԿ դիտորդները, որոնց ցույց են տվել թշնամու ռմբակոծության հետևանքներով գրանցված վնասները։ Սարգսյանը նշեց` դիտորդները գրեթե ամբողջությամբ տեղյակ են առկա իրավիճակի մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շփոթվել, էն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ընթերցեց այն համայնքների փողոցների ցանկը, որտեղ իրականացվել են ասֆալտապատման, վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ սրճարաններից մեկում բռնկված հրդեհից զոհերի և վիրավորների թիվն ավելանում է
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Ռիա նո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով Երևանում կլինեն նոր տրոլեյբուսները․ քաղաքապետը կադրեր է հրապարակել
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր տրոլեյբուսների՝ Երևան ժամանելուն շատ քիչ է մնացել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասի Եյսկում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա, վթարի վայրում խոշոր հրդեհ է տեղի ունեցել...