ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի կոշտ ելույթը` ԱԺ-ում
Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, ըստ Փաշինյանի, նման հայտարարություններ են հնչում ոչ միայն ադրբեջանական կողմից։
«Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, ի հեճուկս ՌԴ արտաքին գործերի նախարարության, փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների»,–ասաց Փաշինյանը։
Այսինքն, ըստ վարչապետի, շատ հարցեր կան, որոնց շուրջ ակտիվ և էական քննարկում պետք է տեղի ունենա Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում ՊՏ Պետգումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը», - ասել էր Զատուլինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի խոսքը` Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյանի Իրան կատարած այցից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան: Ինչպես «Արմենպրես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի գնի հարցը զգայուն թեմա է. Փաշինյանի բացման խոսքը` ԵԱՏՄ լայն կազմով հանդիպմանը
ԵԱՏՄ-ում գազի գնի հարցը զգայուն թեմա է․ այն բոլորիցս մեծ հասկացվածություն է պահանջում։ Այս մասին այսօր Երևանում ընթացող...