ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի գնի հարցը զգայուն թեմա է. Փաշինյանի բացման խոսքը` ԵԱՏՄ լայն կազմով հանդիպմանը
ԵԱՏՄ-ում գազի գնի հարցը զգայուն թեմա է․ այն բոլորիցս մեծ հասկացվածություն է պահանջում։ Այս մասին այսօր Երևանում ընթացող ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան թույլ կտա անդամ երկրներին ամբողջ ծավալով օգտվել դրա օգուտներից» - հավելեց Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարն իր խոսքում նշեց նաև, որ ԵԱՏՄ-ում լուրջ հաջողությունների են հասել, ապրանքաշրջանառությունը մեծացել է, տնտեսությունը՝ զարգացել։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր` հոկտեմբերի 21-ին մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին` ՌԴ-ի առաջիկա պլանների մասին. ի՞նչ են անելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե առաջիկայում ինչ է նախապատրաստվում անել Ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի խոսքը` Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյանի Իրան կատարած այցից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան: Ինչպես «Արմենպրես...