ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում ՌԴ-ում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից «ոչ մի լավ բան պետք չէ սպասել» ու դեռ հարց է, թե «այդ հանդիպումը կլինի, թե՝ ոչ»։ Նա նաև նշում է, որ եթե եռակողմ հանդիպում տեղի ունենալու լիներ կարող էր կայանալ նաև Աստանայում, սակայն չցանկացան (խմբ. պատգամավորը նկատի ուներ ՌԴ նախագահին և Ադրբեջանին): Այս մասին երեքշաբթի նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ միաժամանակ մեղադրելով Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։
«Ալիևը Ռուսաստանում ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը՝ ջրում, բայց Բրյուսել գլուխը կախ ա գալիս»,- եզրակացրել է Մելքոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի գնի հարցը զգայուն թեմա է. Փաշինյանի բացման խոսքը` ԵԱՏՄ լայն կազմով հանդիպմանը
ԵԱՏՄ-ում գազի գնի հարցը զգայուն թեմա է․ այն բոլորիցս մեծ հասկացվածություն է պահանջում։ Այս մասին այսօր Երևանում ընթացող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի խոսքը` Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյանի Իրան կատարած այցից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան: Ինչպես «Արմենպրես...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա...