Զատուլինը ցանկանում էր այցելել Ջերմուկ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Հայաստանի տարածքում անցանկալի անձ է համարվել ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը և արգելվել է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Որպես պատճառ նշվում է այն, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար և ասել է, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Իրականում սակայն հարցը ոչ թե Զատուլինի հարցազրույցներն են, այլ ՀՀ իշխանությունների վախը Լազարևյան ակումբի հերթական նիստից, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 28-ին և որի հիմնադիրն ու նախագահը Կոնստանտին Զատուլինն էր։
Երեկ նա նամակով դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, խնդրելով, որ թույլ տան ակումբի մասնակիցներին այցելել Ջերմուկ։
«Նիստի ռուսաստանյան մասնակիցները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում ծանոթանալու Ջերմուկ քաղաքում և շրջակայքում ստեղծված իրավիճակին այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ կապված։ Խնդրում ենք աջակցել իմ և նիստի մասնակիցների այցելությանը Ջերմուկ մեկ օրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին (մասնակիցների ենթադրյալ թիվն է 50, երկու ավտոբուսներով)։ Այցի կազմակերպումն ու տրանսպորտային ծախսերը «Լազարևյան ակումբը» վերցնում է իր վրա», - գրում է Կոնստանտին Զատուլինը։
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիե...
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...