Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով իր տեղեկություններին։
Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:
Ըստ լրատվականի՝ Զատուլինը ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։
Նկատենք, սակայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին։ Հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիե...
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հան...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...