
Կանադան պատժամիջոցներ է սահմանել Թինա Կանդելակիի, ռուսաստանցի այլ լրագրողների դեմ

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Խոսքը 34 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձի մասին է:
Ինչպես հայտնել է երկրի Կառավարության կայքը՝ նոր սահմանափակումների տակ են հայտնվել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև մի շարք ռուս լրագրողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ՝ TNT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնակատար Թինա Կանդելակին, ինչպես նաև «Ռոսիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան և գլխավոր տնօրենի խորհրդական Դմիտրի Գուբերնիևը:
Բացի այդ, Կանադան պատժամիջոցներ է սահմանել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցի, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովի, «Ռոսիա» հեռուստաալիքի հաղորդավար Մարիա Սիտտելի, ինչպես նաև «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի դեմ: