ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովի խոսքը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աստանայում ՀՀ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը նշել է, որ հույս ունի քննարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»:
Լավրովի խոսքով, եռակողմ հայտարարությունները, ստորագրված բարձր մակարդակով, հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը:
«Առանձին թեմա է, իհարկե, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածություններին լրացումները, և երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազատման իրականացումը՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ: Ելնելով նրանից, որ ժամանակն արագ է անցում, իրադարձությունները զարգանում են բավականին շեշտակի, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է քննարկելու այս թեման և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին նրանց ստորագրած պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»,-ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին` ՌԴ-ի առաջիկա պլանների մասին. ի՞նչ են անելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե առաջիկայում ինչ է նախապատրաստվում անել Ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի հանդիպումից
Հրապարակավել են առաջին կադրերը` Պրահայից: Կադրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի գնի հարցը զգայուն թեմա է. Փաշինյանի բացման խոսքը` ԵԱՏՄ լայն կազմով հանդիպմանը
ԵԱՏՄ-ում գազի գնի հարցը զգայուն թեմա է․ այն բոլորիցս մեծ հասկացվածություն է պահանջում։ Այս մասին այսօր Երևանում ընթացող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք Հայաստանը ճանաչեցին Ադրբեջանի մաս». պատգամավորները շտապեցին ուղղել Փաշինյանին
«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստա...