ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք Հայաստանը ճանաչեցին Ադրբեջանի մաս». պատգամավորները շտապեցին ուղղել Փաշինյանին
«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և որ իշխանությունն է ճանաչել: Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել: Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Այդ հայտարարությունները հնարավոր է, որ երբևէ չկարողանանք հաղթահարել, որովհետև էն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Եվ դա եղել է 2007 թվականին»:
Նիկոլ Փաշինյանը ելույթի այս հատվածում լեզվի սայթաքում թույլ տվեց, ասելով. «Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբադյան էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս»: Վարչապետին շտապեցին ուղղել պատգամավորները: Փաշինյանը շարունակեց.
«Ղարաբաղը...Ղարաբաղը, էդ հլը, բան ա, լեզվի սայթաքում չի, էստեղ ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասեցի»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի հանդիպումից
Հրապարակավել են առաջին կադրերը` Պրահայից: Կադրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին` ՌԴ-ի առաջիկա պլանների մասին. ի՞նչ են անելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե առաջիկայում ինչ է նախապատրաստվում անել Ռ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու. Փաշինյանը` Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս բերելու մասին
Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում անդրադարձավ իր հասցեին հնչող` «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտության համար քննադատության...