«Իրանը դեմ է». երկիրը վերահաստատել է իր դիրքորոշումը
Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությունը՝ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, հանդիպել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Իբրահիմ Ազիզիի հետ:
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ազիզին, մատնանշելով երկու երկրների և ժողովուրդների միջև խոր կապերը, նշել է, որ այդ կապերը հարաբերությունների հետագա խորացման հիմք են ստեղծում։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին, Ազիզին ասել է, որ տարածաշրջանում ռազմական բախումները անհանգստացնում են նաև Իրանին։
«Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում: Ուժի կիրառումը վեճերի լուծման միջոց չէ, տարածաշրջանը երկխոսության կարիք ունի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և այդ խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի օտարերկրյա տերությունների առաջ։ Մեջլիսի՝ արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությանը և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Ազիզին
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ երկկողմ բարեկամական ու ջերմ գործընկերությունը շարունակվելու է:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբ...
Որոշումն ընդունվել է, ԵՄ առաքելությունը կգա Հայաստան. ԶԼՄ
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադր...
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Ա...