Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասաց նա։
Այսօր հայտնի դարձավ, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 2-ին Ժնևում։
ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբ...
Որոշումն ընդունվել է, ԵՄ առաքելությունը կգա Հայաստան. ԶԼՄ
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադր...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Ա...
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...