«Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անպատասխան չի թողնի հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշումը։ Այս մասին հայտնում են թորքական լրատվականները:
«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի հունական Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մի շարք որոշումներ է ընդունել հունական Կիպրոսի վերաբերյալ։
«ԱՄՆ-ը երկար տասնամյակներ շարունակ հավասարակշռված քաղաքականություն է վարել Կիպրոսի հարցում ՝ կղզու թուրքական եւ հունական համայնքների նկատմամբ։ Այդ նույն հավասարակշռությունը տեղի է ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում», - հիշեցրել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական...