ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ խոսքը էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների, ինչպես նաեւ Բելառուսից նավթաքիմիական համալիրի մեկ ընկերության մասին է:
ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Դաշնային Խորհրդի անդամները եւ ռուս պաշտոնյաների հարազատները: Նոր սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի 14 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ 278 օրենսդիրներ:
Վաշինգտոնը Մոսկվայի վրա նոր պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության կազմում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ), Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ընդգրկման մասին պայմանագրեր ստորագրեց:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...
Ռուսական զորքը նահանջել է Լիմանից. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից ուժերը լքել են Լիման ավանը,...