«Ռուսաստանն այսօր ապրում է իր պատմության ճակատագրական փուլը». Լավրով
Ռուսաստանն այսօր ապրում է իր պատմության ճակատագրական փուլը, որոշվում է համաշխարհային կարգի ապագան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել եւ մնում են երկրի ազգային անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովումը, կայուն ներքին զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ձեւավորումը եւ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը», - ասել է Լավրովը:
«Այսօր մեր երկիրն ապրում է իր պատմության ճակատագրական փուլը։ Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է համաշխարհային կարգի ապագան։ Մենք շարունակելու ենք համառորեն եւ ստեղծագործ աշխատել համաշխարհային ասպարեզում», - ընդգծել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ միասին առաջ է տանելու «կառուցողական, միավորիչ օրակարգը»:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...