«Հայաստանը վերջին ամիսներին թույլ է տվել լայնածավալ ռազմական սադրանքներ, որոնք հանգեցրել են կորուստների». Բայրամով
Ադրբեջանը լի է վճռականությամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը՝ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77 - րդ նստաշրջանի շրջանակներում:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթում խոսել է հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ նախորդ հակամարտության հետեւանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:
Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աշխատանքներ են տարվում հաղորդակցության եւ տրանսպորտային գծերի բացման ուղղությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացվել է խաղաղ համաձայնագրի առաջարկ: Սակայն չնայած դրան, Բայրամովի խոսքով, Հայաստանը խոչընդոտել է գործընթացին, լրջորեն խախտել է եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ վերջին ամիսներին թույլ է տվել լայնածավալ ռազմական սադրանքներ, որոնք հանգեցրել են կորուստների:
Բայրամովն ասել է, որ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը, Բաքուն լի է խաղաղ օրակարգն առաջ մղելու վճռականությամբ և շարունակում է բանակցություններն այդ ուղղությամբ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ից՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային, և դա բլեֆ չէ». Պուտին
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ռուսներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր միջոցները, այ...
«Դա աղետ կլինի ողջ աշխարհի համար». Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պ...