Քաղաքականություն

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի վրա․ հաղորդվում է նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի վրա․ հաղորդվում է նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին
Օգոստոսի 21-ի առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Ռուսաստանի Պերմ քաղաքի ուղղությամբ։ Տեղական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում, որոնցում քաղաքում օդային տագնապի…

Օգոստոսի 21-ի առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Ռուսաստանի Պերմ քաղաքի ուղղությամբ։ Տեղական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում, որոնցում քաղաքում օդային տագնապի ազդանշան է հնչում։



Պերմի երկրամասի տարածքային անվտանգության նախարարությունից հայտնել են, որ տարածաշրջանում ընթանում է ԱԹՍ-ների հարձակման հետմղում։



Մի շարք Telegram-ալիքներ, հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ քաղաքի երկնքում մի քանի պայթյուն է լսվել։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման թիրախ կարող էր լինել Պերմի նավթավերամշակման գործարանը։ Հաղորդվում է նաև այնտեղ բռնկված հրդեհի մասին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։



ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 21-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ միջոցները խոցել և որսացել են ընդհանուր առմամբ 325 ուկրաինական ԱԹՍ։ Դրանց մի մասը ոչնչացվել է նաև Պերմի երկրամասի տարածքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250