Դիրքային փոփոխություններ կան․ իշխանական պատգամավոր
Դիրքային փոփոխություններ կան, բայց աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե առաջխաղացում ունեցե՞լ է ադրբեջանական կողմը։
Արսենյանը շեշտեց՝ իշխանություններն այսօր առաջին հերթին ձգտում են կրակի դադարեցմանը և որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի զորամիավորումները վերադառնան զբաղեցրած դիրքեր։
Հարցին, թե ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, արդյո՞ք այդ հարցը քննարկվում է, իշխող խմբակցության պատգամավորը պատասխանեց․ «Այդ մասով մենք ունեցանք ակնարկ, ոչ թե խորը քննարկում, գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ն արդեն հայտարարել, թե գործարկել է կազմակերպության մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։
Ելիսեյան պալատն էլ հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդում է
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
«Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ. պայքարելու է մինչև վերջ». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։ «Այսօր՝ ոչ։ Ես...