«Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ. պայքարելու է մինչև վերջ». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։
«Այսօր՝ ոչ։ Ես նրանց կողմից կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում», – պատասխանել է նա CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։ «Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։
Նախագահը դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե «պայքարելու՞ է մինչև վերջ»։
«Ես գիտեմ, որ որոշ երկրներ մեզ մղում են դեպի Մինսկի գործընթաց, ես ուզում եմ, որ աշխարհը ճանաչի, որ մի բան է դիվանագիտական լուծումը, իսկ այլ՝ Մինսկ-2, -3, -5, -10: Սրանք երկու տարբեր բաներ են: «Որովհետև այդ Մինսկը դատարկ թղթի կտոր է»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Դոնբասում հակամարտությունը լուծելու մինսկյան պայմանավորվածությունները, որոնք Կիևը չի կատարել։
Նա հավելել է, որ երկու երկրների միջև համաձայնագիր կարող է կնքվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական տարածքները՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն Կիևի հետագա ձգձգումները կբարդացնեն Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...