ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին հասցված հարվածներով․ ԱՄՆ պետքարտուղար
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին տեղեկություններով, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին, և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ինչպես վաղուց արդեն մենք հստակեցրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում...