ՀԱՊԿ տեսակոնֆերանսն ավարտվել է. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Որոշվել է դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են...
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին. « Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում, խնդրում եմ, հո...
Հայկական կողմը հումանիտար զինադադար հայտարարելու Ադրբեջանի առաջարկի մասին տեղեկություն չունի. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմն այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություն չունի: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում հ...