Ադրբեջանցիների ուղղությամբ կրակ բացած զինծառայողը միանշանակ Տարոն Անդրեասյանն է. Սիրանուշ Սահակյան
Օրեր առաջ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի հայ զինծառայողը, որը միայնակ փորձում էր կանգնեցնել ադրբեջանական շարասյանը, Տարոն Հարությունի Անդրեասյանն է, կասկած չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Ուսումնասիրվել է տեղանքը, համածառայակցի՝ նախկինում տրված հայտարարությունները, նաեւ լուսանկարները։ Խորհրդակցել ենք նաեւ փորձագետների հետ եւ հիմա միանշանակ կարող ենք հաստատել, որ տեսանյութի տղան Տարոն Հարությունի Անդրեասյանն է»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Պաշտպանության նախարարությունից օրեր առաջ ասել էին, որ աշխատանքներ են սկսել հայ զինվորին նույնականացնելու, դեպքի ամսաթիվը ճշգրտելու եւ տեղանքը որոշելու ուղղությամբ։ ՊՆ–ն առայժմ նույնականացման արդյունքների մասին չի հայտնել։
Տարոն Անդրեասյանը համարվում է անհետ կորած։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը` Ջերմուկում. սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը. Sputnik
Սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը Ջերմուկ. տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Քաղաք կարողանում են մտն...
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տեղի է ունեցել գերիների փոխանակում. ԱԻՆ աշխատակիցը՝ ադրբեջանցու փոխարեն. Aravot. am
Բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում, գր...
Ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին. Արման Թաթոյան
ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր ա...