Ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին. Արման Թաթոյան
ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներով թիրախավորել են նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող (գյուղերը) ուղղությունները:
Դեռ մի քանի ամիս առաջ մեր փաստահավաք աշխատանքներով ցույց էինք տվել ադրբեջանական անօրինական, այդ թվում` նոր տեղակայումներն այդ տարածքներում, որոնք չունեն որևէ իրավական հիմք ու հանցավոր են և բարձրացրել էինք նրանց այդ տարածքներից անհապաղ հեռացնելու հարց:
Ավելին, Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1964)։
Ընդ որում, այս ամենին զուգահեռ մշտապես ընդգծել եմ ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը, որը դարձնում է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը իրական սպառնալիք մարդկանց խաղաղ կյանքի համար:
Այսօր ադրբեջանական զինված ուժերն ապացուցեցին բազմիցս արված այն պնդումս, որ նրանց ներկայությունն ինքնին հայկական բնակավայրերի հարևանությամբ արդեն մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում:
ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին:
Հ.Գ. Այսօրվա արձանագրած բոլոր փաստերը ոչ միայն ուղարկվում են միջազգային կառույցներին, այլ կազմվում է առանձին զեկույց»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տեղի է ունեցել գերիների փոխանակում. ԱԻՆ աշխատակիցը՝ ադրբեջանցու փոխարեն. Aravot. am
Բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում, գրում է...
Իրավիճակը` Ջերմուկում. սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը. Sputnik
Սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը Ջերմուկ. տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Քաղաք կարողանում են մտնել մի...
Կամավորական ջոկատներ են կազմել և զենք պարտադրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Ս...