Տեղի է ունեցել գերիների փոխանակում. ԱԻՆ աշխատակիցը՝ ադրբեջանցու փոխարեն. Aravot. am
Բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում, գրում է Aravot .am-ը՝ հղում տալով իր ունեցած տեղեկություններին:
«Ըստ մեր աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ ԱԻՆ խոսնակը նշել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Կամավորական ջոկատներ են կազմել և զենք պարտադրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Ս...
Իրավիճակը՝ սահմանին. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...
Զինված բախումներ են սկսվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի ողջ երկայնքով. կան զոհ և վիրավորներ
Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ պարագծով: Այս մա...