
Զելենսկին «Բայքարի» տնօրենի հետ քննարկել է «բայրաքթարների» արտադրության մանրամասները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թուրքական «Բայքար» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ քննարկել է «բայրաքթարների» արտադրության մանրամասները, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ կողմերը նշել են «ուկրաինական բանակի պաշտպանության ուժեղացման նպատակով» Ուկրաինայի եւ «Բայքարի» համագործակցությունը։
Հալուք Բայրաքթարը պարգեւատրվել է «Պատվո» 1-ին աստիճանի շքանշանով։
«Ուկրաինայում յուրաքանչյուրը գիտի Ձեր ընկերության մասին։ Շնորհակալություն Ձեզ եւ նախագահ Էրդողանին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում աջակցության համար»,-ասել է Զելենսկին։