Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն․ Արցախի ՄԻՊ-ը՝ կրակոցների մասին
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը:
«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։
Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը»,- գրել է նա։
[cca34c91ec8b1750aa567b7cf11e02e0.jpg]
[1d6b3104d64b7d1678544e3f0e90ff48.jpg]
[1a504e6a923b673bdcc67aef92901429.jpg]
[b1dea55318085edaf150c3abe5b83acb.jpg]
[9ffe691f45906f697c4f14852b8c6bab.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնեց այս պահի դրությամբ զոհերի թիվը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալով զոհերի թվի մասին հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը...
43 վիրավոր կա զորքի շրջանում․ ինտենսիվ մարտեր են ընթանում․ Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Ազատության» եթերում հայտնել է, որ ընթանում են ինտենսիվ մարտեր: Ժամը 15։00-ի տվյալն...
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը»
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը։ Ադրբեջանի պետակա...
ԱԻՆ փրկարարները գնացել են դիեր վերադարձնելու, խմբի մի մասը հետ է եկել, տղաներից մեկի հետ կապ հաստատել չի ստացվում
Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբ...