Իրանը հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ
Իրանի զինված ուժերը երկուշաբթի երեկոյան առնվազն երկու հրթիռ են արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով երկու առևտրային նավ զգալի վնասներ են կրել, սակայն տուժածներ չկան։
Տեղի ունեցածը կարող է վտանգի տակ դնել երեք շաբաթից էլ քիչ առաջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի համաձայն Իրանը համաձայնել էր դադարեցնել Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումները։
Պարբերականի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, պատասխան հարվածներ կհասցնի իրանական ռազմական օբյեկտներին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի մերձակայքով՝ դեպի Օմանի ծոց ընթացող տանկերը խոցվել է անհայտ արկով։
UKMTO-ի տվյալներով, Interfakc-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Լիմա բնակավայրից մոտ ութ ծովային մղոն դեպի արևելք։ Արկը դիպել է տանկերի ձախ մասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Գերատեսչության տեղեկություններով՝ զոհեր և շրջակա միջավայրին հասցված վնասներ չկան։ Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսո...
NATO-ի՝ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրներն ուժեղացնում են պաշտպանությունը
Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուժեղացնում են իրենց պաշտպանունակությունը՝ հնարավոր ռազմական հ...
Ռուսաստանը հայտնում է՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր երկրի տարբեր շրջանների և հարակից տարածքների վրա ՀՕՊ համակ...
Ռուսաստանը հարվածել է Կիևին․ կա առնվազն 9 զոհ, տասնյակ վիրավորներ, որոնց թվում՝ երեխաներ
Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևին, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 46-ը վիրավորվել...