Միայն Լեհաստանը 2022 թվականից Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա
Լեհաստանը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային տրամադրել է շուրջ 16,4 միլիարդ զլոտիի (մոտ 4,5 միլիարդ դոլարի) արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշին։
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ ռազմական օգնության հիմնական մասը՝ 14,9 միլիարդ զլոտիի (մոտ 4,1 միլիարդ դոլարի) չափով, Ուկրաինային է փոխանցվել 2022-2023 թվականներին՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության պաշտոնավարման ընթացքում։
Նրա խոսքով՝ ներկայիս լեհական իշխանությունները Կիևին տրամադրել են ևս 1,5 միլիարդ զլոտիի (մոտ 400 միլիոն դոլարի) ռազմական օգնություն։
Կոսինյակ-Կամիշը նաև հաստատել է, որ Լեհաստանը Ուկրաինային փոխանցել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ։ Նա նշել է, որ այդ որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկով, Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության խնդրանքով և Patriot համակարգեր շահագործող երկրների հետ անցկացված խորհրդակցություններից հետո։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինային փոխանցված հրթիռների քանակը չի գերազանցում Լեհաստանի հնարավորությունները և չի ազդում երկրի հակաօդային պաշտպանության կարողությունների վրա։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարը որոշել էր գաղտնազերծել Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության վերաբերյալ տվյալները այն բանից հետո, երբ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ և նախագահ Կարոլ Նավրոցկու վարչակազմի անդամներ կառավարությանը մեղադրել էին Կիևին Patriot համակարգերի հրթիռներ փոխանցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսո...
NATO-ի՝ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրներն ուժեղացնում են պաշտպանությունը
Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուժեղացնում են իրենց պաշտպանունակությունը՝ հնարավոր ռազմական հ...
Ռուսաստանը հայտնում է՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր երկրի տարբեր շրջանների և հարակից տարածքների վրա ՀՕՊ համակ...
Իրանը հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ
Իրանի զինված ուժերը երկուշաբթի երեկոյան առնվազն երկու հրթիռ են արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղութ...