«ՌԴ-ն որոշում է կայացրել պատասխանել այնպես, ինչպես գործել է մեր պոտենցիալ հակառակորդը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանում ասել է, որ Ռուսաստանը մինչև վերջ կկատարի Դոնբասում ապրող մարդկանց պաշտպանության իր պարտքը, ինչն արդյունքում կհանգեցնի երկրի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը որոշում է կայացրել այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու բազմակի փորձերից հետո պատասխանել այնպես, հայելային, ինչպես գործել է մեր պոտենցիալ հակառակորդը՝ զինված ճանապարհով։ Մենք դա արել ենք գիտակցաբար, մեր բոլոր գործողություններն ուղղված են այն մարդկանց օգնությանը, ովքեր բնակվում են Դոնբասում։ Դա մեր պարտքն է, և մենք այն կկատարենք մինչև վերջ»,- ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահն ասել է, որ դա, ի վերջո, կհանգեցնի Ռուսաստանի ամրապնդմանը ինչպես ներսից, այնպես էլ նրա արտաքին քաղաքական դիրքորոշումներից։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...