«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիր, և այսօր նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով», - ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով` սա լավ հնարավորություն կլինի քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին...
«Դա Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից». Ռաիսի
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իրանցի գիտնականներին սպա...