ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Իջևան քաղաքի մոտակայքում. 5-րդ օրն է հրշեջները փորձում են մարել կրակը
Իջևան քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհը 5-րդ օրն է` հրշեջները չեն կարողանում մինչև վերջ մարել։
Երեկ ընդհատված աշխատանքը այսօր վաղ առավոտից վերսկսվել է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ներգրավվել է 80 հրշեջ։ Արդեն այրվել է 5-6 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 31-ին։
Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ: Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեխիայում կարուսել է փլուզվել, տուժածների մեծ մասը երեխաներ են
Չեխիայի Հավիրով քաղաքում զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մ...
Աբովյանի շենքերից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներ ունի
Այսօր, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված կինը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջա...
Փարիզում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ավելի քան 100 մարդու են ձերբակալել «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցների ակցիաների ժաման...