ԱՀԱԶԱՆԳ. «Գտել են շանը կրակված, ձագերը՝անհետացել են». օրենքի մասին, որը չի գործում
Երեկ Վահագնի թաղամասում հերթական շունն է սպանվել՝ հրազենից արձակված կրակոցից: Այս մասին հայտնեց Auroranews.am ահազանգած քաղաքացի Մարի Տեր-Անտոնյանը:
Շունն ուներ 6 ձագ: Թ՛ե մայր շունը, թե՛ ձագերը խնամվում էին տեղի բնակիչների կողմից: Ճիճվաթափում, պատվաստում, անհրաժեշտ ամեն բան արված է եղել։ Սակայն երեկ շանը կրակված են գտել, իսկ ձագերը՝ անհետացել են:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում 2019 թվականին ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկով կատարված լրացման համաձայն՝ կենդանիների հանդեպ նման դաժան վերաբերմունք գործողը պետք է պատժվի: Սակայն մինչ օրս օրենքի գործարկման նախադեպ չի եղել: Պատասխանատվության որևէ մեկը չի ենթարկվել:
«Այս բարձիթողի վիճակն անընդունելի է: Այն մարդն, ով ընդունակ է սպանել կենդանուն, որը որ ձագեր ունի և որը ոչ ոքի չի անհանգստացրել, կարող է նաև նույն սառնասրտությամբ մարդու վրա զենք պարզել: Ավելին, հարց է առաջանում, թե ինչ զենքով է կրակել, գրանցված է եղե՞լ արդյոք, թե՞ ոչ»,- ասաց ահազանգած քաղաքացին:
Քաղաքացի Մարի Տեր-Անտոնյանը նշեց նաև, որ անգամ գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ հասկանալու, թե կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով քանի՞ դեպք է գրանցվել, քանի՞ գործ է հարուցվել և ի՞նչ լուծումներ են դրանք ստացել:
Հարցման պատասխանի մեջ նշված է, որ 2020 թ. և 2021թ. գրանցվել է 17-ական, իսկ 2022-ի 6 ամիսների ընթացքում՝ 10 հանցագործության դեպք, որոնցից 2020թ. կարճվել է 3, 2021թ. և 2022 թ. ՝ 1-ական հանցագործություն: Բոլոր քրգործերը կարճվել են՝ հանցակազմի բացակայության մասով:
Ստացվում է՝ օրենքը կա, բայց նախադեպ՝ չկա: Այս տարիների ընթացքում որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, իսկ ՀՀ տարբեր մարզերում կենդանիների սպանդը շարունակվում է:
[478d6d1212f7f857aa4c50980e6e7de6.PNG]
[64944954f4dcc92b15e27dcbc9a1f40c.jpg]
[c4070eb86e3689892d9b08b9138ea32e.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Ադրբեջանցիներն անվադողեր են այրել ու գլորել ձորը. Նորաբակում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհի պատճառն ադրբեջանցիներն են, որոնք անվադողեր են այրել...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՀՀ ՊՆ մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջալալ Հարությունյանը Պապիկյանի հետ միջոցառման էր. ՔԿ հաղորդագրությունից հետո ՊՆ-ն նկարները հեռացրել է
Մինչ Քննչական կոմիտեն պատրաստում էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, 44–օրյա պատերազմի օրերին Արցախի պաշ...